News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջուկային համաձայնագրերը վտանգված են, այդ թվում ՄՓՀՀ պայմանագիրը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Մյունխենում անվտանգության հարցերով կոնֆերանսում:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պարզել են, որ Ռուսաստանը խախտում  է ՄՓՀՀ պայմանագիրը (միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին համաձայնագիր): «Թռիչքային փորձարկումների մշակման եւ անցկացման ժամանակ ստեղծվել է նոր թեւավոր միջին ռադիուսի գործողությունների հրթիռ», - ասել է նա՝ կոչ անելով պաշտպանել պայմանագիրը: Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին հաշվի առնել Դաշինքի մտահոգությունները՝ «էական, թափանցիկ եւ հաստատելի ձեւով»:

Նա նշել է, որ Ռուսաստանը արդիականացնում է իր միջուկային հնարավորությունները, զարգացնում է նոր միջուկային համակարգեր եւ ավելացնում ռազմական ռազմավարության մեջ միջուկային զենքի դերը: Նրա խոսքով՝ սա մտահոգության լուրջ առիթ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ