ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները Հյուսիսային Կորեայի հրթիռների գործողութան շրջանակում են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսում:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել իր միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերը, ինչը սպառնում է Դաշինքի բոլոր անդամներին:
«Բոլոր դաշնակիցներն այժմ Հյուսիսային Կորեայի հրթիռների գործողութան շրջանակում են: Փհենյանն ավելի մոտ է Մյունխենին, քան Վաշինգթոնին», - ասել է Ստոլտենբերգը` կոչ անելով առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի Փհենյանը հրաժարվի իր միջուկային ծրագրից: