«Յանդեքս» ընկերությունը իրական պայմաններում փորձարկել է իր անօդաչու տաքսին` ինքնավար կառավարման համակարգով մեքենան շրջել է Մոսկվայի փողոցներով, հաղորդում է Autonews-ը:
Վարորդի տեղում նստում է փորձարկողը, բայց ղեկը, արագացուցիչը եւ արգելակը կառավարվում են ինքնուրույն: Ավտոմեքենան ինքնուրույն է կողմնորոշվում տարածքում, շրջադարձ է կատարում, հետիոտնին ճանապարհ է զիջում: