News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Ռուսաստանի 13 քաղաքացիների ու երեք ռուսական ընկերության մեղադրել է քրեական օրենքների խախտման մեջ՝ «ԱՄՆ ընտրություններին ու քաղաքական գործընթացներին» միջամտելու մտադրությամբ, հայտնում է ABCnews-ը։

Նրանց մեղադրում են ԱՄՆ-ին խաբելու նպատակով դավադրության մեջ, երեքին մեղադրում են բանկային խաբեության նպատակով դավադրության մեջ, իսկ հինգ ֆիգուրանտներին մեղադրանք է առաջադրվել անձնական տվյալների գողության համար՝ ծանրացուցիչ հանգամանքներում։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ որոշ մեղադրյալներ «շփվել են անձանց հետ, որոնք կապակցված են եղել Թրամփի քարոզարշավի հետ», չբացահայտելով Ռուսաստանի հետ նրանց կապերը։ Հայտնում են, որ մեղադրյալները բացասական տեղեկություններ են հրապարակել  ընտրությունների մի շարք թեկնածուների մասին։ «Մեղադրյալների գործողությունները ներառում էին աջակցություն նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին ու նրա մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի վարկաբեկում»

ԱՄՆ ԱՆ հրապարակած ցուցակում հիշատակվում են Եվգենի Վիկտորի Պրիգոժինը, Միխայիլ Իվանի Բիստրովը, Միխայիլ Լեոնիդի Բուրչիկը , Ալեքսանդրա Յուրիի Կրիլովան, Աննա Վլադիսլավովի Բոգաչովան, Սերգեյ Պավելի Պոլոզովը, Մարիա ԱՆատալիի Բովդան, Ռոբերտ Սերգեյի Բովդան, Ջեյխուն Նասիմի օղլի Ասլանովը, Վադիմ Վլադիմիրի Պոդկոպաեւը, Գլեբ Իգորի Վասիլչենկոն, Վլադիմիր Վենկովը։

Իսկ երեք ընկերություններն են «Ինտերնետային հետազոտությունների գործակալությունը»,  Concord Management-ը, նաեւ Concord Catering-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ