News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ոչ միայն մեխանիկորեն եւ բնազդաբար քվեարկում են, նույն սկզբունքով էլ ծափահարում են։ Երեկ, երբ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական է տվել հանձնաժողովի նախագահի պաշտոնից, դահլիճում, հատկապես ՀՀԿ-ական շարքերից, բուռն ծափահարություններ հնչեցին։

Թովմասյանը միջանցքում կատակում էր, թե իր հեռանալու առիթով ուրախ են բոլորը։ Ինչպես հայտնի է, նա շուտով կտեղափոխվի ՍԴ՝ նախ անդամի, հետո՝ նախագահի պաշտոնում, ինչի պատճառով էլ հրաժարական ներկայացրեց պետաիրավականի ղեկավարի պաշտոնից։ Դահլիճում ամենաբուռն ծափահարողները՝ օդիոզները, թերեւս ավելի ուշ գլխի ընկնելով, թե ինչ են արել, որոշել էին Թովմասյանի սիրտը շահել։

ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի սենյակում Հրայր Թովմասյանի համար «հրաժեշտի ցերեկույթ» էին կազմակերպել հին ու ավանդական ձեւով։ Կոնյակի բույրն էլ տարածվել էր միջանցքով մեկ, այնտեղ էին ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, Միհրան Հակոբյանը, Կարեն Ավագյանը եւ ուրիշներ։ Սակայն Հրայր Թովմասյանը սենյակից դուրս գալուց հետո վստահեցրեց, որ ինքն անձամբ ալկոհոլ չի օգտագործում։ «Ինչ-որ մի փուլ կար, որ օգտագործում էի, հիմա ընդհանրապես չեմ օգտագործում: Կերուխում չի եղել, մենք ընդամենը սուրճ ենք խմել»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ