News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարքլենդի «Մարջորի Սթոունմեն Դուգլաս» դպրոցի շենքը, որտեղ ավելի վաղ դպրոցի նախկին աշակերտներից Նիկոլաս Քրուզը կրակելով սպանել էր 17 մարդու, կտեղաափոխվի։ Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բրոուարդ շրջանի դպրոցական խորհրդի անդամների նախնական քննարկումները։

Գործակալության տվյալներով՝ եռհարկանի շենքի տեղափոխման գաղափարն արդեն քննարկվել է Ֆլորիդա նահանգի օրենսդիր ժողովի հետ։ Ֆլորիդա նահանգի սենատոր Բիլ Գալվանոն դպրոցի նոր շենքի կառուցման ծախսերը հաշվարկել է 30 մլն դոլար։  

Բրոուարդ շրջանի շերիֆ Սքոտ Իսրայելը հայտարարել է, որ իրավապահ մարմինները վերջին մի քանի տարվա ընթացքում շուրջ 20 դիմում են ստացել Նիկոլաս Քրուզի վերաբերյալ։  

Շերիֆի խոսքով՝ հետաքննություն է իրականացվում, թե ոստիկանները պատշաճ կերպով արձագանքնել են այդ դիմումներին։

Բացի դրանից, Ֆլորիդայի նահանգապետը պահանջել է Դաշնային հետախուզության բյուրոյի  ղեկավարի հրաժարականը` «Ֆլորիդայի հրձիգի» մասին նախազգուշացումներից հետո ծառայության անգործության պատճառով:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում 19-ամյա Նիկոլաս Քրուզը կրակ էր բացել աշակերտների ու ուսուցիչների վրա AR-15 հրազենով, որը ամերիկյան ոստիկանությունն է գործածում ու որը վաճառվում է որսորդական խանութներում։ Հրաձգության հետեւանքով 17 մարդ էր զոհվել։

Մահապատժից խուսափելու համար Ֆլորիդայի հրաձիգը պատրաստ է գործարք կնքել քննիչների հետ

Թրամփը այցելել է Ֆլորիդայի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածներին

Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. զոհվել է 17 մարդ

Ի՞նչ է հայտնի Ֆլորիդայի հրաձիգի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ