Մեխիկոյի կառավարությունն ավելի քան 18 հազար ոստիկան է ուղարկել քաղաքի մի քանի շրջաններ, որոնք հզոր երկրաշարժից հետո մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հաղորդել է գերատեսչության ղեկավար Հիրամ Ալմեյդան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ պահակախումբը պետք է ապահովի քաղաքացիների անվտանգությունը եւ պարեկություն իրականացնի։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի Օահակա նահանգի հարավում գտնվող Պինոտելա Նասոնալ քաղաքից 11 կմ հեռավորության վրա 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, երկրաշարժի օջախը 12 կմ խորության վրա է եղել։ Գրանցվել է 225 հետցնցում։
Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով զոհեր չկան
Մեքսիկայում վթարի է ենթարկվել ՆԳ նախարարին եւ նահանգապետին տեղափոխող ուղղաթիռը