News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հատուկ պահպանվող ու անտառային տարածքներում բացառվել են նավթի եւ գազի որոնման ուսումնասիրությունները, հաղորդում է Econews.am-ը: 

Նշենք, որ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ի հայտը դրական եզրակացություն է ստացել ՀՀ տարածքի 1-րդ եւ 3-րդ պայմանական բլոկներում (Շիրակի, Լոռու, Տավուշի մարզեր) նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության համար: Նշված տարածքներում կան մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Արփի լիճ» եւ «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջեւանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու եւ Գետիկի արգելավայրերը: 

Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանից տեղեկանում ենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում երկրաբանական աշխատանքներ չեն իրականացվի: 

«Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ հայտի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել էր դիտողություն, որն ընդունվել էր «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ կողմից:

Մասնավորապես, նշվել էր, որ հայտում տարածաշրջանների նկարագրության մեջ առկա են հատուկ պահպանվող տարածքներ եւ անտառային հողեր: Անհրաժեշտ է տալ պարզաբանում եւ բացառել ուսումնասիրության աշխատանքները հատուկ պահպանվող եւ անտառային տարածքներում: «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ ընդունել էր դիտողությունը եւ կատարել համապատասխան ուղղումը, այն է ՝ «Դիտողությունն ընդունված է հայտի էջ 27-ում եւ ծրագրի էջ 18-ում ավելացրել ենք, որ հատուկ պահպանվող տարածքներում եւ անտառային հողերում ընկերությունը բացառում է որեւէ երկրաբանական աշխատանքների իրականացում»,- մանրամասնեց Մարինե Կարապետյանը: 

Այսպիսով, նախնական գնահատման հայտում ամրագրվել է, որ հատուկ պահպանվող եւ անտառային տարածքներում բացառվում են ուսումնասիրության աշխատանքների իրականացումը:

Ավելի վաղ NEWS.am-ըհայտնել էր, որ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ-ն հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն 2017թ-ի հոկտեմբերին: Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Դրական եզրակացություն. «Տաշիր Կապիտալ»-ը նավթ եւ գազ կորոնի Շիրակում, Լոռիում եւ Տավուշում

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ