News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր Մոսկվայի մանկապարտեզում մահացած երեքամյա աղջկա հայրը՝ Նիյազի Ռզաեւը պատմել է դստեր եւ նրա մահվան հանգամանքների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռզաեւների ընտանիքը մայրաքաղաք էր տեղափոխվել երկու տարի առաջ, ընտանիքում երեք երեխա կա․ ավագը՝ 9-ամյա դուստրը դպրոց է գնում, միջնեկ վեցամյա որդին հաճախում է նույն մանկապարտեզը,ինչ կրտսեր դուստրը։

Հոր խոսքերով, աղջկան դուր չէին գալիս դաստիարակիները, քանի որ նրանք բղավում էին մյուս երեխաների վրա: Մանկապարտեզի աշխատակիցները, սակայն, հերքել են այդ եւ հավաստիացրել ծնողներին, որ դաստիարակները ոչ ոքի չեն նեղացնում: Ռզաեւը խոստովանել է, որ դուստրը կարող էր մի փոքր քմահաճ լինել, սակայն մանկապարտեզում շատ ժամանակ չէր անցկացնում՝ մինչեւ առավոտյան ժամը 12.30-ը:

Հենց մոտավորապես նույն ժամանակ էլ նրան զանգահարել էին փետրվարի 16-ին։

«Ես աշխատանի էի։ Զանգեցին եւ ասացին, որ պետք է շտապ գնամ այնտեղ։ Գնացի տեսնեմ պառկած է առանց գիտակցության։ Ասացին, որ երեխան փողոցում խաղացել է եւ գիտակցությունը կորցրել»,-պատմել է հայրը։

Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ դուստրն անալիզներ էր տվել, առողջ էր։  

Նախօրեին՝ փետրվարի 16-ի առավոտյան, դաստիարակները կրտսեր երեխաների խմբի հետ զբոսանքից  վերադառնալով, նկատել էին երեխաներից մեկի բացակայությունը: Փողոց դուրս գալով՝ նրանք գտել էին 2014 թվականին ծնված աղջկան՝ անգիտակից ձյան մեջ պառկած: Մանկապարտեզի աշխատակիցներն անմիջապես «շտապօգնություն» էին կանչել, որը արձանագրել էր երեխայի մահը: 

Մոսկվայում 3-ամյա աղջիկը մանկապարտեզի զբոսանքի ժամանակ ցրտահարվել եւ մահացել է

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ