News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկախ երկրում տիրող բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակից, հայ ժողովուրդը պետք է արժանապատվորեն նշի Ղարաբաղյան  շարժման 30-ամյակը: Փետրվարի 17-ին՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել պատմաբան, հրապարակախոս Արմեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ այնքան շատ իրադարձություններր  կան, որոնք կարելի է եւ նույնիսկ պետք է նշել: «Պետք է ասել, որ Ղարաբաղյան շարժման շնորհիվ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն անկախություն ձեռք բերեցին: Եվ դա պետք է հիշել եւ գնահատել »,-պարզաբանել է Կարապետյանը:

Միաժամանակ պատմաբանը նշել է, որ այդ իրադարձությունները ոչ մի կերպ կապված չեն Ղարաբաղյան շարժման եւ Հայաստանի անկախացումից հետո առաջացած բացասական հետեւանքների հետ: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բոլոր ձեռքբերումները հարցականի տակ են, իսկ Ղարաբաղը կարող է դիմակայել Ադրբեջանին միայն Հայաստանի ամրապնդման դեպքում:

Բացի այդ, Ադրբեջանում, նրա խոսքով, լավ գիտեն Հայաստանում գոյություն ունեցող բոլոր խնդիրների մասին, եւ Բաքվում ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի իրենց համար հարման իրավիճակում օգտվեն Հայաստանի թուլությունից։

«Եթե Հայաստանը թույլ լինի, նրա դիրքերը բանակցային գործընթացում եւս կթուլանան»,-նկատել է հրապարակախոսը։ Նրա կարծիքով՝ հայկական կողմի դիրքերին ամենից ուժեղ հարվածը միգրացիոն գոչծընթացն է հասցնում։

Իր հերթին «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը նշել է, որ ղարաբաղյան շարժման շնորհիվ, ռազմական պայմաններում, սկսվել է հայկական կանոնավոր բանակի ձեւավորման գործընթացը: Սակայն, ըստ ջոկատի հրամանատարի, Հայաստանի իշխանությունները հետագայում Ղարաբաղյան շարժման բոլոր հաջողությունները եւ ձեռքբերումները ոչնչի հավասարեցրեցին: Նախկին կամավորը նաեւ դեմ է բանակցային գործընթացին՝ համարելով դա անիմաստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ