News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու պողպատ եւ ալյումին արտահանող ընկերություններին, եթե ԱՄՆ-ն չինական արտադրողների դեմ հակադեմփինգային մաքսեր մտցնի: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Առեւտրի նախարարության Առեւտրի պաշտպանության եւ հետազոտությունների վարչության պետ Վան Հեցզյունը, հաղորդում է Sina պորտալը։

«Եթե ամերիկյան կողմը այնուամենայնիվ որոշում կայացնի չինական ընկերությունների շահերին վնաս հասցնել, ապա ՉԻնաստանը անպայման կդիմի բոլոր անհրաժեշտ միջոցներին իր օրինական շահերը պաշտպանելու համար»,-հայտնել է պաշտոնյան։  

Նրա խոսքով, այդ սահմանափակումները հիմնականում ուղղված են ամերիկյան ընկերությունների պաշտպանությանը եւ որեւէ կապ չունեն հայտարարված ամերիկյան ազգային անվտանգության հետ:

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած առեւտրի հարցերով հանդիպման ժամանակ Կոնգրեսի անդամներին ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է առեւտրային սահմանափակումներ մտցնել  մասնավորապես, հակադեմփինգային մաքսեր՝ Միացյալ Նահանգներ պողպատ եւ ալյումին արտահանող պետությունների, այդ թվում Ռուսաստանին եւ Չինաստանի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ