News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հետ նայելով երկու տարիների մեր անցած ճանապարհներին, կուսակցությունը զարգացման լուրջ ճանապարհ է անցել՝ դիմակայելով նետված մարտահրավերներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, . «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Այս երկու տարիներին մենք անցել ենք ինստիտուցիոնալ վճռական շրջափուլեր, ուժերի ներածի չափով մասնակցել ՏԻՄ ընտրություններին, հանդես եկել հակակոռուպցիոն նախաձեռնություններով, հիմնադրել ենք լիբերալ քաղաքական դպրոց, հարստացել նոր մարդկանցով»,--ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ կարճ ժամանակահատվածում անցել են երեք խոշոր ընտրական գործընթացների միջով՝ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններին, ապա կազմել «Ելք» դաշինքը եւ մասնակցել ԱԺ-ի եւ նաեւ Երեւանի քաղաքապետի ավագանու ընտրություններին: Մարուքյանը նշեց, որ մասնավորապես, Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» քաղաքի ավագանու 33 տեղերից ստացավ 10-ը՝ իշխող ՀՀԿ-ին զիջելով ընդամենը 3 մանդատ:

«Հուսալքության եւ քաղաքական ճգնաժամի պայմաններում, մեր գործընկերների հետ միասին ձեռնամուխ եղանք գաղափարական դաշինքի ստեղծման գործին, որը հաջողությամբ պսակվեց: Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարեւոր պատասխանատվություններին եւ հետագայում ամեն բան անելու ենք որպեսզի «Ելք» դաշինքը կարողանա դիմակայել բոլոր մարտահարվերներին եւ դուրս գա ավելի հզորացած»,-ասաց նա՝ ընդգծելով. «Լատինական ասույթն ասում է՝ «Փշերի միջով` դեպի աստղեր», սա է մեր ճանապարհը»:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը ընդգծեց, որ իրենց անցած ճանապարհին գրանցած արդյունքներից յուրաքանչյուրը հաջողության պատմություններ են եւ իրենք պետք է խնամքով վերաբերվեն դրանց:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանի» համագումարի հյուրերի թվում է Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ