News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, . «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նա իր խոսքում ներկայացրեց «Իրավունքի գերակայության մանիֆեստ» անվանումով փաստաթուղթը, որն ավելի ուշ ընդունվեց համագումարի կողմից:

«Այս համագումարում պետք է ընդունենք մի փաստաղթուղթ, որը կոչվում է «Իրավունքի գերակայության մանիֆեստ»: Այն, ըստ էության, ԼՀ-ի 2015թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունած ծրագրի շարունակությունն է եւ կից փաստաթուղթը: Ելնելով Հայաստանի առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերներից, ընդունելով մանիֆիսետը` կուսակցությունը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման երկարաժամկետ անվտանագության եւ համընդահանուր բարօրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Մենք այլ ռեսուրս չունենք այլ մոդելի պետություն կառուցելու համար: Ժողովրդավարության կառուցման հիմնաքարն ու երաշխիքը իրավունքի գերակայության հաստատումն է: Այս մանիֆեստը հռչակում է այն հիմնարար դրույթները, որոնք պետք է հանգեցնեն Հայաստանում իրավունքի գերկայության հաստատմանը եւ լիբերալ ժողովրդավարության կայացմանը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ