News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս գալուց հետո էլ գլոբալ անվտանգության հարցերում ամենաակտիվ մասնակցությունը կունենա՝ կոչ անելով ավելի սերտ անդրատլանտյան համագործակցության, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ անվտանգության ոլորտում մեր շահերը չեն սահմանափակվում  միայն մեր մայրցամաքի սահմաններով: Այսօրվա աշխարհում մենք աշխարհի կարգին սպառնացող մարտահրավերների հետ ենք բախվում», - ասել է Մեյը: «Ես կարծում եմ, մեր պարտքն է միավորել եւ վերաինտեգրել անդրատլանտյան համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք ապահովել կոլեկտիվ անվտանգություն եւ պաշտպանենք մեր ընդհանուր արժեքները», - Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ասել է նա:

 «Մենք կդիմակայենք  «Իսլամական պետության» գաղափարախոսությանը, ներգաղթի նոր գլոբալ մոտեցում կմշակենք, կապահովենք Իրանի միջուկային համաձայնագրի իրականացումը եւ կպայքարենք Ռուսաստանի թշնամական գործողությունների դեմ՝ լինի դա Ուկրաինայում, Արեւմտյան Բալկաններում կամ կիբերտարածությունում», - ավելացրել է նա:

Բացի այդ Մեյը կոչ է արել եվրոպական առաջնորդներին Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ նոր անվտանգության պայմանագրի ուղղությամբ աշխատանքն ակտիվացնել, որը պետք է ուժի մեջ մտնի բրեքստից հետո՝ մինչեւ 2019 թվականի ավարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ