News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունների միջեւ 2018/2019 ֆինանսական տարվա ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրվել:

Haqqin.az-ը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, հաղորդում է, որ ծրագիրը ստորագրվել է Լոնդոնում Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջեւ շտաբերի բանակցությունների արդյունքում:

Միջոցառման ժամանակ քննարկվել են պաշտպանական ոլորտում առկա իրավիճակը եւ  երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները, քննարկվել են  ուսուցման  եւ կրթության բնագավառում համագործակցության հարցերը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ