News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարում, այսօր՝ փետրվարի 17-ին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ «Ելք»-ի կազմում ընդգրկված երեք կուսակցությունները կմիավորվեն և ինքը կմասնակցի միասնական համագումարի։

«Կա պոտենցիալ, որ մենք ի վերջո  ունենանք միասնական համաժողովներ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ «Ելք» դաշինքի երեք կուսակցությունների անունների մեջ ընդգծվում է  իրենց քաղաքական նպատակը, թե ինչ են ուզում: «Մենք ուզում ենք Հանրապետություն, ի տարբերություն այսօրվա, որը շատ հայտնի ձեւակերպումներ կան այս պահին իմ մտքին գալիս է բդեշխություն տերմինը, որի արտահայտությունը մենք ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս տեսնում ենք:

Մենք ուզում ենք հանրապետություն, որը կարելի է  կերտել միայն քաղաքացիական ընդարձակ պայմանագրի միջոցով եւ քաղաքացիական ընդարձակման եւ հանուր այդ հանրապետության պայմանագիր կարող են կքնել լուսավորյալ, լուսավոր մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են իրենց նպատակները եւ նվիրված են այդ նպատակներին հասնելու գործին»,-ասաց նա:

Ըստ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանն իր ելույթում ճիշտ մեջբերում արեց՝ փշերի միջոցով դեպի աստղեր: «Սա պատահական չէ, երբեք լուսավորական գործունությունը կոմֆորտի գործունեություն չի եղել, Հիսուս Քրիստոսից մինչեւ Գրիգոր Լուսավորիչ դա եղել է  զրկումների, տառապանքների, չհասկացվածության օտարման, մերժվածության, սրանք են փշերը, որոնց միջով պետք է անցնի ցանկացած մարդ ով իրեն համարում է լուսավորության մարտիկ: Փշերը մենակ արտաքինին չեն վերաբերում, վերաբերում են նաեւ համագործակցությանը, անցյալին ու ապագային»,-ասաց նա եւ հույս հայտնեց, որ կունենան բավարար քաղաքական կամք, իմաստություն, հմտություն այդ ամենը հաղթահարելու: 

«Ի վերջո «Լուսավոր Հայաստանի» միջոցով կնքելու քաղաքացիական պայմանագիր, կերտելու համար մեր երազանքների հանրապետությունը: Սա չափազանց կարեւոր շեշտադրում է, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանում իշխողները պատրաստվում են Հայաստանը դնել բրեժնեւյան ճահճացման մի ժամանակաշրջանի մեջ եւ այս հարցի շուրջ «Ելք» դաշինքի հստակ ու միասնական դիրքավորումը ռազմավարական նշանակություն ունի, ոչ միայն «Ելքի», այլեւ ընդհանրապես Հայաստանի համար»,-ասաց նա:

«Մենք պետք է ամեն օր չմոռանանք իրար առաջ ու Հայաստանի ժողովրդի առաջ ստանձնած մեր պատասխանատվության մասին։ Մենք չպետք է մոռանանք, որ մեր ձայնը պետք է բարձրանա Հայաստանի Հանրապետությունում, եւ չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա», - ելույթը եզրափակեց ընդդիմադիր գործիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
Ամենաշատ