Եվրոպան պետք է ինքնուրույն որոշի, թե ով է հայտնվում իր տարածքում, միգրանտների ներհոսքը կարող է խաթարել մայրցամաքում խաղաղությունն ու բարօրությունը: Այս մասին շաբաթ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պարսից ծոցում «Արաբական գարունը» դարձավ ձմեռ, Աֆրիկայում միգրացիոն հոսքերի առումով ճնշում կա, այստեղ հակամարտությունների հսկայական ներուժ է պարունակվում», - ընդգծել է նա:
«ԵՄ-ում բարօրություն եւ խաղաղություն ապահովելու համար, մենք պետք է պահպանենք արտաքին սահմանները: Եթե մենք չանենք դա, ապա վտանգի տակ կհայտնվի մեր ողջ աշխարհը»,-ասել է Կուրցը
«Մենք ինքներս պետք է որոշենք, թե ով է հայտնվում ԵՄ տարածքում», - ամփոփել է կանցլերը: