News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են 2025 թվականին պաշտպանության ծախսերը մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսի ավելացնել: Այս մասին շաբաթ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք տեսնում ենք սպառնալիքների աճը անկայուն եւ վտանգավոր աշխարհում», - ասել է  նա: «Դա պահանջում է մեզանից ամրապնդել մեր պաշտպանությունը»: Ինչպես նշել է Ֆիլիպը, կառավարությունը անհրաժեշտ է համարում ընդլայնել պաշտպանական հատկացումները` չնայած պետական ծախսերի ընդհանուր կրճատմանը: «Ֆրանսիան որոշել է 2025 թվականին ավելացնել պաշտպանության ծախսերը մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը», - ասել է նա:

Ֆիլիպը հրաժարվել է  մեկնաբանել Գերմանիայում տեղի ունեցող կոալիցիոն բանակցությունների ռազմական հարցերի քննարկումը:

Նա նաեւ նշել է, որ «ժամանակակից աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերներից են միգրացիայի խնդիրները»: Նրա խոսքով, այդ հարցի լուծմանը կօգնի Աֆրիկայի երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելը: «Եվրոպան պատրաստ չէր նման միգրացիոն ճգնաժամի», - ասել է Ֆիլիպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ