News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դեռեւս չի ուսումնասիրել հարցը, որ մեծ Բրիտանիայում դեսպան Արմեն Սարգսյանին Ազգային ժողովի ընտրության միջոցով նախագահ դարձնելու ՀՀԿ ղեկավարության մտադրությունը հակասահմանադրական է։

«Մինչեւ հիմա դա վիճարկող չի եղել, առաջին անգամ են ասում, պետք է նայենք, մինչեւ հիմա բազմաթիվ հարցեր մենք ենք վիճարկել, որը արդյունավետ հետեւանք չի ունեցել»,–ասաց էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ եթե տեսնեն՝ անելիք կա, կքննարկեն հետագա քայլերը։

«Եթե ինչ–որ անելու բան լինի, ոչ «Լուսավոր Հայաստանը», ոչ էլ «Ելք» դաշինքը չի թողնի, որ այդպես մնա»,-վստահեցրեց Մարուքյանը:

Նշենք, որ 2015–ին փոխված Սահմանադրության համապատասխան դրույթները  ilur.am–ի հետ զրույցում  մեկնաբանել է  փաստաբան  Վահե Գրիգորյանը՝ նշելով, որ ԱԺ-ի կողմից նախագահ ընտրելու գործընթացը հակասահմանադրական է։  Ըստ Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ի միջոցով նախագահ ընտրելու, ինչպես եւ այլ բազմաթիվ դրույթներ ուժի մեջ են մտնում միայն նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը։ Այսինքն՝ ստացվում է, որ մինչ այդ 4–րդ նախագահը պետք է ընտրվի համապետական ընտրությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ