News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փարիզը Լոնդոնի հետ ռազմական համագործակցության շարունակություն է ակնկալում, չնայած Բրիտանիայում Եվրամիությունից դուրս գալու մասին (Brexit) հանրաքվեի արդյունքներին: Այս մասին շաբաթ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած Brexit-ին՝ մենք ակնկալում ենք, որ շահերի ընդհանրությունը թույլ կտա պահպանել եւ ամրապնդել երկու երկրների միջեւ սերտ կապերը», - ասել է Ֆիլիպը: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ներկայացված եվրոպական օպերատիվ նախաձեռնությունը նպատակ ունի «միջազգային գործողություններին առավել ներգրավված պետությունների բանակների մերձեցմանը»:

«Մեր նպատակն այն է, որ հաջորդ տասնամյակի սկզբին Եվրոպան ունենա միասնական արձագանքման ուժ, ընդհանուր պաշտպանական բյուջե եւ ընդհանուր դոկտրին», - ասել է Ֆրանսիայի վարչապետը:

«Եթե եվրոպական պաշտպանական քաղաքականությունը չլրացվի միջազգային գործողություններում մասնակից պետությունների ավելի ակտիվ ներգրավվամբ, ապա այս ծրագիրը  հնարավոր է միայն կոլոքվիումի թեմա դառնա»,-ասել է նա:

Նա նշել է, որ «ֆրանսիական ուժերն այսօր բազմաթիվ միջազգային գործողություններում արյուն են հեղում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ