News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է կիբերանվտանգության վերաբերյալ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել, եթե ռուսական կողմը լրջորեն է տրամադրված կիբերլրտեսության դադարեցմանը: Այս մասին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սիրով կցանկանայինք կիբերանվտանգության վերաբերյալ երկխոսություն սկսել, եթե ռուսական կողմը լրջորեն է տրամադրված այդ տեսակի լրտեսության դադարեցմանը: Դա յուրատեսակ քողարկում է, որն օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաները: Այդ օրը կգա, որովհետեւ մենք ավելի ու ավելի լավ կկարողանանք բացահայտել այդ հարձակումների աղբյուրները», - նշել է նա:

Նրա խոսքով՝ նախկինում տեխնիկական պատկերացումներից ելնելով՝ շատ դժվար էր հայտնաբերել աղբյուրները, այսօր դա դարձել է հնարավոր:

Թվով 54-րդ անվտանգության կոնֆերանսը անցկացվում է փետրվարի 16-18-ը, Մյունխենի  Bayerischer Hof հյուրանոցում: Համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 500 քաղաքական գործիչներ, գործարար եւ գիտական շրջանակների, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ