News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մյունխենի անվտանգության կոնֆերանսը տեղի է ունենում ողջ մարդկության համար ծայրահեղ շրջանում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմաստերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարի մենք հանդիպում ենք մեր ազգերի եւ ողջ մարդկության համար ծայրահեղ շրջանում», - ասել է նա՝ նշելով մի շարք սպառնալիքներ:

«Մեկուսացված ռեժիմները, որոնք արդեն սպառնում են համաշխարհային անվտանգությանը, մշակում են ամենակործանարար զենքը, ռեւիզոնիստական տերությունները վտանգում են միջազգային աշխարհակարգի կայունությունը», - ընդգծել է Մաքմաստերը: Նա չի հստակեցրել, թե որ երկրները նկատի ունի:

Մաքմաստերը նաեւ ավելացրել է, որ Դամասկոսում իշխանությունները շարունակում են Սիրիայի հակամարտությունում իրենց հակառակորդների դեմ քիմիական զենք կիրառել: «Վկայությունները, լուսանկարները հստակ ցույց են տալիս, որ Բաշար Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի կիրառումը շարունակվում է», - ասել է նա:

 «Ժամանակն է, որպեսզի բոլոր ժողովուրդները Սիրիայի ռեժիմին եւ նրանց աջակցողներին իրենց գործողությունների համար պատասխանատվության ենթարկեն եւ աջակցեն Քիմիական զենքի արգելման կազմակերպության ջանքերը», - նշել է Մաքմաստերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ