News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի բլոկի մաս կազմող որոշ երկրներում իր սպաների վերապատրաստման առումով Ադրբեջանի քաղաքականությունը եւ, ընդհանրապես, աշխարհի տարբեր երկրներում արտադրվող ռազմական տեխնիկայի ձեռքբերման միջոցով բանակի վերազինումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա մարտունակության վրա: Այս մասին փետրվարի 17-ին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե Ադրբեջանը կարող է դառնալ բելառուսական զենքի գնորդ:

Միեւնույն ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմն ունի նույն հնարավորությունները, ասենք` իր սպաներին ուղարկելու վերապատրաստման եւ ուսուցանելու ոչ միայն ռուսական, հունական եւ բելառուսական ռազմական բուհեր, այլեւ ասենք, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական եւ այլ բուհեր, հաշվի առնելով Երեւանի բարեկամական հարաբերությունները այդ երկրների հետ, փորձագետը նշել է, որ օտարերկրյա ռազմական բուհերում հայ սպաների ուսուցումն աննպատակահարմար է մի քանի պատճառներով:

Այսպիսով, ըստ նրա, հայկական կողմն ունի որոշակի պայմանավորվածություններ ռուսական կողմի հետ, ըստ որի, հայ սպաները, որպես միության պետության զինծառայողներ, անցել եւ անցնում են ռուսական բարձրագույն ռազմական հաստատություններում անվճար ուսուցում:

«Բացի այդ, ռուսական կողմը, փաստացի, իր վրա է վերցրել ռուսական տարածքում հայ զինծառայողներին ապահովելու եւ գտնվելու բոլոր ծախսերը», - բացատրել է նախկին պաշտպանության նախարարը:

Միեւնույն ժամանակ, նախկին պաշտպանության նախարարը, ընդգծել է, որ ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի, ոչ էլ Գերմանիան  հետ նման պայմանավորվածություններ չկան, եւ ուսուցումը այդ երկրներում, Հայաստանի համար չափազանց թանկ կլինի:

Բացի այդ, քանի որ հայկական բանակի սպառազինությունը հիմնականում խորհրդային եւ ռուսական արտադրության է, Արեւմուտքում վերապատրաստումն անիմաստ կլինի:

Այս ամենն, ըստ փորձագետի, կարող է հայկական կողմի համար անցանկալի հետեւանքների հանգեցնել, քանի որ ազգային բանակում երկու համակարգերի համատեղումը չափազանց բարդ եւ անարդյունավետ կլինի:

«Դրա վառ օրինակը Ադրբեջանն է, որը Խորհրդային Միությունից զենք է ժառանգել, բայց միեւնույն ժամանակ Թուրքիայում իր կադրերին է պատրաստել», - նշել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Բելառուսը, որը ՀԱՊԿ անդամ պետություններից է, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը, մտադիր է Ադրբեջանին վաճառել բելառուսա-չինական համազարկային կրակի ռեակտիվ համակարգ`«Պոլոնեզ»: Բելառուսը Հայաստանի դիրքորոշման պատճառով մերժեց գործարքը: Պետք է նշել, որ այդ համակարգերի ոչնչացման հեռահարությունը հասնում է 200 կմ-ի: Ավելի վաղ Ադրբեջանը Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Բելառուսից, ՀԱՀ-ից, ՌԴ-ից եւ մի շարք այլ երկրներից արդեն ձեռք էր բերել նմանատիպ ռազմական տեխնիկա եւ սպառազինություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ