News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ուղղաթիռի կործանման հետեւանքով, որում եղել են երկրի ՆԳ նախարարն ու Օահակայի նահանգապետը, զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեքսիկայի գլխավոր դատախազությունը:

«Դեպքի վայրում 12 մարմին է հայտնաբերվել… եւս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում»,-ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ նշվել էր, որ Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետեին եւ Օահակա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Մուրատին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել  երկրաշարժից տուժած տարածքների ստուգողական թռիչքի ժամանակ, ընդ որում՝ երկու պաշտոնյաներն էլ չեն տուժել:

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռը կորցրել է կառավարումը 30 մետր բարձրության վրա եւ ընկել է ավտոմեքենայի վրա։ Զոհվել են ներքեւում գտնվող մարդիկ: Վիրավորվել են նաեւ ուղղաթիռում գտնված մի քանիսը:

Մեքսիկայում վթարի է ենթարկվել ՆԳ նախարարին եւ նահանգապետին տեղափոխող ուղղաթիռը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ