Սիրիական բանակը թույլ չի տվել Լիբանանից ահաբեկիչների ջոկատի ներխուժումը Սիրիայի Հոմս նահանգ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» `վկայակոչելով սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչների հետ մարտը սկսվել է Թել Կալահ սահմանային շրջանի տարածքում: Նշվում է, որ զինյալների մի մասը ոչնչացվել է, ողջ մնացածները փախել են հետ՝ դեպի Լիբանանի տարածքի կիրճեր:
Ահաբեկիչները ճգնաժամի սկզբից սկսել են օգտագործել Լիբիանանի եւ Սիրիայի սահմանի դժվարանցանելի լեռնային շրջանները՝ թմրանյութերի, զենքի, ռազմամթերքի մաքսանենգության համար, նոր հավաքագրված զինյալների տեղափոխման համար: