News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եղվարդ քաղաքի բնակչուհի Լուսինե Ղազարյանը վերջին ամսվա մեջ երեք անգամ բախվել է ժամկետանց սնունդ գնելու խնդրի: NEWS.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ 2 դեպքում ժամկետանց սնունդը հետ է վերադարձրել, իսկ մի դեպքում չի կարողացել հետ վերադարձնել:

«Երեւանից հավ եմ գնել, ասեցին, որ հենց այդ օրն են ստացել: Քանի որ Եղվարդում եմ ապրում, տարել եմ Եղվարդ տանը բացել եմ եւ այնպիսի գարշահոտություն էր տունը լցվել, որ չէի կարողանում ազատվել այդ հոտից: Հետո այդ հավը գցեցինք շանը, որ ուտի, պատկերացրեք` ինչ աստիճանի փչացած էր, որ նույնիսկ շունը չկերավ այդ հոտած հավը: Դե պատկերացրեք, ոչ միայն ժամկետանց էր, այլ եսիմ ինչ աստիճանի հավելյալ սրսկած հավ է դա եղել»,- ասաց Լուսինեն, նշելով, որ իր գնած հավը հայկական է եղել:

Հաջորդ ժամկետանց սնունդը, որը գնել է Լուսինեն պահածոյացված ձուկն է եղել, որը սակայն հետ է վերադարձրել խանութ:

«Խանութում նայել էի ժամկետը, նորմալ էր, բայց եբ տարա տուն, բացեցի ու տեսա ինչ աստիճանի փչացած է, ավելի ուշադիր նայեցի ժամկետին ու հասկացա, որ ժամկետը փոխել են, տակից իսկական ժամկետն էր գնած»,- ասաց Լուսինեն:

Մյուս ժամկետանց ապրանքը, «Մարիաննա» ապրանքանիշի կաթն է եղել, որը սակայն Լուսինեն չի գնել, ուղղակի տարել է դրամարկղ ու ասել, որ ժամկետանց է: Լուսինեին խանութում ասել են, որ հետեւում դրված կաթը վերցնի, որոնք ժամկետանց են:

Լուսինեին մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն զայրացնում է այն փաստը, որ համապատասխան մարմինները ոչ մի վերահսկողություն չեն իրականացնում, թե ինչ մակնշմամբ ապրանքներ են խանութներում վաճառվում:

«Այսինքն գնորդը այնքան ուշադիր պետք է լինի, որ ժամկետանց ապրանք չգնի, բայցվ ամեն անգամ չի ստացվում: Ուր են վերահսկողություն իրականացնող մարմինները, որ նման դեպքեր չգրանցվեն եւ քաղաքացին փչացած ապրանք տուն չտանի»,-ասաց Լուսինեն:

«Մարիաննա» կաթնամթերքի ընկերությունից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք  ժամկետին մոտենող մթերքները հավաքում են, եւ եթե խանութում ժամկետանց ապրանք է մնում, դա խանութի մեղքն է, քանի որ իրենց առաքիչները չեն կարող այդ ամենը հսկել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ