News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Լեհաստանի կառավարության ղեկավար Մաթեուշ Մորավեցկու հայտարարությունները:  Մորավեցկին Մյունխենի 54-րդ անվտանգության կոնֆերանսում հայտարարել էր Հոլոքոստին հրեա ժողովրդի առանձին ներկայացուցիչների ներգրավվածության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Լեհաստանի վարչապետի հայտարարություններն այստեղ՝ Մյունխենում, վրդովվեցուցիչ  են, ահա պատմությունը չհասկանալու խնդիրը եւ մեր ժողովրդի ողբերգության հանդեպ զգայունության բացակայույթունը», - ասել է նա:

«Ես մտադիր եմ մոտ ապագայում խոսել նրա հետ», - ավելացրել է Նեթանյահուն, որի հայտարարությունները տարածել է նրա մամուլի ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ