News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից:

«Արմենպրեսի» տեղեկացմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցին, որին, ի դեպ, ընդհատեց անգամ նիստը վարողը, քանի որ նրա հարցը բավականին երկարեց ու նմանվեց քաղաքական ելույթի, ՀՀ Նախագահը պատասխանեց հանդուրժողականության ու քաղաքավարության սեփական օրինակով

«Մի հռետորական հարց տամ. եթե ձեր երկրի նախագահը տարածքային հավակնություններ է արտահայտում Երեւանի նկատմամբ այս տարի, երբ հոկտեմբերին նշում ենք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը, ինչպես կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Դուք ցանկանում եք ապրել ազատ, ցանկանում եք ապրել Ղարաբաղում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ ժողովուրդը եւս ցանկանում է ապրել ազատ, եւ նրանք ցանկանում են ապրել իրենց պատմական տարածքներում, որտեղ նրանց ժառանգությունն ունի հազարավոր տարիների պատմություն:

Նրանք չեն ցանկանում, որ դուք ավերեք այդ ժառանգությունը»,-ասաց ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ թե ինչու են ԼՂ շուրջը գտնվող որոշ տարածքներ գտնվում Արցախի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ, բոլորը գիտեն պատճառները: Բացի դրանից, ԼՂ ժողովուրդը հանրաքվեի միջոցով Խորհրդային միության փլուզման ժամանակ արտահայտեց անկախ ապրելու իր ցանկությունը, իսկ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները բռունցքով փորձեցին խոչընդոտել ԼՂ ժողովրդի միանգամայն լեգիտիմ եւ իրավական ցանկությունը: Ի դեպ, եվրոպական կառույցները ցուցաբերեցին շատ դրական վերաբերմունք՝ ընդունելով ԼՂ ինքնորոշման իրավունքը:

«Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի: Մենք պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցուցաբերի առողջ բանականություն եւ նստի բանակցությունների սեղանի շուրջ: Այս հարցը կարող է լուծվել միայն ու միայն փոխըմբռնման միջոցով»,-ասաց նախագահ Սարգսյանը:

Նա մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում ի լուր աշխարհի եւ Ադրբեջանի իշխանությունների հայտարարեց, որ Երեւանն ունի 2800 տարվա պատմություն: «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ինքնանույնականացվել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»,-ընդգծեց ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ