News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Honda ընկերությունը ներկայացրել է Vezel բարեփոխված քրոսովերը, որը մի քանի երկրներում ներկայացվում է HR-V անունով: Jazz մոդելի հիմքով ստեծված ամենագնացը առաջին անգամ ներկայացվել է ճապոնական շուկայում, փոխանցում է Autonews-ը: 

Մոդելն ունի ռադիատորի թեթեւակի արդիականացված ճաղավանդակ, նոր լուսադիոդային լուսարձակներ, մի փոքր այլ բամփեր եւ ձեւափոխված տեսքով հակամառախուղային լուսարձակներ: Հետեւի մասում հայտնվել է լուսարձակների քրոմային եզրավորում:

Honda Vezel/HR-V-ն ունի լիահաղորդակ արդիականացված համակարգ, որը ձյան վրա ավելի «վստահ» երթեւեկություն է ապահովում, ինչպես նաեւ բլուր բարձրանալիս: Շարժիչների հավաքածուն փոփոխության չի ենթարկվել:

Ճապոնիայում քրոսովերը կառաջարկվի նույն 1,5-լիտրանոց բենզինային 130 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչով, որն աշխատում է մեխանիկական տուփով կամ «ավտոմատ»: Դրանից զատ, հասանելի է նաեւ հիբրիդային ուժային ագրեգադով տարբերակը, որի մեջ են մտնում նույն 1,5-լիտրանոց շարժիչը, 30-ուժանոց էլեկտրական ագրեգատը: Եվրոպայում հասանելի է նաեւ 1,6 լիտր ծավալով 12-ուժանի դիզելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ