News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չափից ավելի շատ ժամանակ է հատկացնում 2016 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ իր օգնականի եւ Ռուսաստանի միջեւ դավադրությունն ապացուցելու փորձերին, ինչի հետեւանքով գերատեսչությունն աչքաթող է արել Նիկոլաս Քրուզին, որն անցյալ չորեքշաբթի Փարքլենդ քաղաքի դպրոցում (Ֆլորիդա նահանգ) 17 մարդու է գնդակահարել: Այս մասին նա նշել է Twitter-ի իր անձնական էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Շատ ցավալի է, որ ՀԴԲ-ն աչքաթող է արել բոլոր բազմաթիվ ազդանշանները, որոնք ուղարկել էր Ֆլորիդայի նահանգի դպրոցում հրաձգություն կազմակերպողը: Սա անընդունելի է»,- հայտարարել է Թրամփը: «Նրանք չափից ավելի շատ ժամանակ են ծախսում, որ ապացուցեն Թրամփի արշավի հետ ռուսական դավադրությունը՝ ոչ մի դավադրություն չի եղել: Վերադարձեք հիմքերին եւ մեզ բոլորիս հպարտանալու առիթ տվեք»,- հավելել է ԱՄՆ նախագահը:


Փարքլենդի դպրոցում հրաձգությանը զոհ էր գնացել 17 մարդ: Քրուզը նախկինում այս ուսումնական հաստատությունից հեռացվել էր: Սպանդի ժամանակ նա զինված էր կիսաավտոմատ AR-15 հրացանով, որն օգտագործում է ամերիկյան ոստիկանությունը եւ վաճառվում է որսորդական խանութներում: Հինգշաբթի Քրուզը կանգնել է դատարանի առաջ, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանքներ են ներկայացվել:

Մահապատժից խուսափելու համար Ֆլորիդայի հրաձիգը պատրաստ է գործարք կնքել քննիչների հետ 

Թրամփը այցելել է Ֆլորիդայի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածներին

Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. զոհվել է 17 մարդ

ԱՄՆ ԱՆ-ն Ռուսաստանի 13 քաղաքացիների ու 3 ընկերության մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ 
ԱՄՆ մեղադրանքներն անհեթեթ են. Մարիա Զախարովա 
Թրամփ. Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չի եղել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ