News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի Իրանի հյուսիսում Սեմնան նահանգում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին:

Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են տեղական ժամանակով 02.02-ին Սեմնան քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ:

Ինչպես հայտարարել է տեղական վարչակազմի ղեկավար Մոհամմադ Ռեզա Հաշեմին, երկրաշարժի հետեւանքով ոչ ոք չի տուժել, ավերածություններ չեն եղել:

Իրանը սեյսմիկ ակտիվության գոտում է, եւ այնտեղ երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում: Վեջին շրջանում ամենաավերիչ երկրաշարժերից մեկը նոյեմբերի կեսին երկրի արեւմտյան հատվածում տեղի ունեցած աղետն էր, երբ 7,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել էր ավելի քան 600 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ