News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համաշխարհային կայունության համար ոչ մի բան այնպիսի վտանգ չի ներկայացնում, ինչպիսին կիբերհարձակումները, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հայտնում է CNBC-ն:

Նրա խոսքով՝ հատկապես կիբերհարձակումներն են ամենամեծ սպառնալիքը՝ խոսքն ինչպիսի հակառակորդի մասին էլ լինի, սա վերաբերում է նաեւ «Իսլամական պետությանը»: «Նրանք մեր դեմ պայքարելու համար օգտագործում են կիբերտարածքը»,- հեռուստաալիքի եթերում շեշտել է նա:

Ֆոն դեր Լյայենի կարծիքով՝ տեղեկատվական համակարգերի պաշտպանության ապահովումը կդառնա տարբեր երկրների եւ ընկերությունների ղեկավարների գլխավոր խնդիրը:

«Այս տասնամյակը կդառնա կիբերանվտանգության ոլորտում եւ տեղեկատվության կառավարման բարելավումների տասնամյակ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ