News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2011 թվականին Հյուսիսային Կորեայից Հարավային Կորեա փախած կինը կալանավորվել է Փհենյանին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին փետրվարի 18-ին հայտնել է Yonhap գոծակալությունը՝ վկայակոչելով Սուվոն քաղաքի դատախազությանը:

Գործակալության տեղեկություններով՝ 49-ամյա կինը, ում անունը չի հրապարակվում, մեղադրվում է Հյուսիսային Կորեա մոտ 105 մլն վոն (97 հազար դոլար) գումարի 130 տոննա բրինձ ուղարկելու համար: Մեղադրողների խոսքով՝ բեռը Փհենյան է մատակարարվել Չինաստանում միջնորդի միջոցով: Ընդամենը նման 2 դեպք է եղել, որոնք իրականացվել են անցյալ տարի: Նշվում է, որ ձերբակալվելուց առաջ կինը պատրաստվում էր Փհենյան ուղարկել բրինձի եւս մեկ խմբաքանակ:

Գործակալության տեղեկություններով՝ կինը վաճառել է Հյուսիսային Կորեայում իր տունը եւ ազատվել անձնական իրերից: Փախստականը քննիչներին հայտնել է, որ ցանկացել է Հյուսիս վերադառնալ որդուն միանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ