News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում սկզբունքորեն կարեւոր է անգործության չմատնվել այն անձանց նկատմամբ, որոնց հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրել է 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ: Այս մասին հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, որից հատվածներ է հրապարակել Fox News-ը:

«Նախագահի վարչակազմը լիովին համագործակցում է ԱՄՆ հատուկ դատախազի հետ քննությունն անցկացնելու հարցում եւ կշարունակի նույն կերպ վարվել: Կասկածներ չկան, որ Ռուսաստանը, հնարավոր է, այլ երկրների հետ ձգտել է միջամտել մեր ընտրական գործընթացին»,- շեշտել է Փենսը:

«Բացարձակապես կարեւոր է, որպեսզի մենք միջոցառումներ ձեռնարկենք այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք փորձել են միջամտել ժողովրդավարական գոծընթացներին»,- նախազգուշացրել է ԱՄՆ փոխնախագահը: Նա ուշադրություն է հրավիրել, որ չնայած Մյուլերի աշխատակազմի պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշված «ենթադրութուններին», հիշատակված «փորձերը 2 տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների քվեարկության ելքի վրա չեն ազդել»:

«Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի մեր ընտրական համակարգն ավելի լավ պաշտպանենք  Ռուսաստանի եւ այլ արտասահմանյան սուբյեկտների միջամտություններից»,- հավելել է Փենսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ