Իրանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել Իսֆահանի նահանգում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայությունը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 մարդ է եղել: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու: Ներկայումս պարզվում են օդանավի վթարի պատճառները: