Իրանի կենտրոնական մասում կործանված օդանավում եղած 66 մարդն էլ զոհվել է, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Aseman Airlines ավիաընկերությանը:
Aseman Airlines-ի ողեւորատար օդանավը, որը Թեհրան-Յասուջ չվերթ էր կատարում, կիրակի կործանվել է Իսֆահան նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում:
«Օդանավում եղել է 60 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, որոնք, ցավոք, բոլորը զոհվել են»,- նշված է ընկերության հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղեւորների թվում մեկ երեխա է եղել: