News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Տիեզերական հետազոտությունների կազմակերպությունն (ՀՏՀԿ) այս տարվա ապրիլին նախատեսում է դեպի Լուսին ուղարկել փոքր լուսնագնացով «Չանդրայան -2» առաքելությունը: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Հնդկաստանի կառավարությունում ատոմային էներգետիկայի եւ տիեզերքի հարցերով նախարար Ջիթենդրա Սինգհը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հնդկաստանը պատրաստվում է «Չանդրայան -2»-ը տիեզերք ուղարկել ապրիլին: Այս առաքելությունը հաջորդում է «Չանդրայան-1» առաքելությանը, որի շնորհիվ ՀՏՀԿ-ն Լուսնի վրա ջուր է հայտնաբերել: «Չանդրայան-2» առաքելությունը ծրագրի հետագա զարգացումն է՝ նույնքան կարեւոր, որքան մարդու վայրէջքը Լուսնի վրա»,- NDTV-ն մեջբերում է Սինգհայի խոսքերը:

«Չանդրայան -2»-ը բարդ խնդիր է, քանի որ առաջին անգամ մենք դեպի Լուսին ուղեծիրային մոդուլ, վայրէջքային մոդուլ եւ ինքնագնաց սարք կուղարկենք», - ասել է Սինգհը` հավելելով, որ վայրէջքը նախատեսվում է Լուսնի Հարավային բեւեռի տարածքում:

Եթե Հնդկաստանը հաջողության հասնի, դա մեծ նվաճում կլինի ՀՏՀԿ-ի համար, որի բյուջեն ՆԱՍԱ-ից գրեթե 20 անգամ պակաս է: «Չանդրայան -2» նախագծի ընդհանուր արժեքը 8 մլրդ ռուպի է (մոտ 125 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ