Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան բալայանը վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ է եղել: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու: Ներկայումս պարզվում են օդանավի վթարի պատճառները: