News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն դատարանը պետք  է  պայմանական վաղաժամկետ ազատ արձակի, քանի որ օրենքով նախատեսված բոլոր չափանիշներին ինքը համապատասխանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունին` նշելով, որ առաջին ատյանի դատարանը մերժել է Արսեն Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը, իրենք այդ որոշումը բողոքարկել են Վրեաքննիչում:

«Պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին օրենքը գործում է 2003 թվականից, սակայն ցմահ դատապարտյալներից դեռ ոչ ոք պայմանական վաղաժամկետ ազատ չի արձակվել, այսինքն` նախադեպ չկա: Այս տարիների ընթացքում միայն մեկ ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել, այն էլ հիվանդության պատճառով, սակայն մեկ շաբաթ անց նա մահացել է: Այսինքն նորմը ընդհանրապես չի գոծում, եւ  այդ պայմաններում ինչ սպասելիք պետք է ունենանք մենք Վերաքննիչից: Եթե ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, ուրեմն Արսենը ազատ կարձակվի»,-ասաց տիկին Ռշտունին:

Պաշտպանի խոսքով` անկախ հանձնաժողովւ բացասական եզրակացություն է տվել Արսեն Արծրունու վարքագծի վերաբերյալ` ոչ մի հիմնավորում չնշելով. «Իրենք միայն գրել են, որ փակ գաղտնի քվեարկությամբ են որոշում կայացրել, բայց ցավոք սրտի ոչ մի հիմք չեն նշել, որ մենք էլ հասկանանք, թե ինչու են նման եզրակացություն կայացրել»:

Նարինե Ռշտունին նշեց, որ Արսեն Արծրունու առողջական վիճակը գնալով վատանում է, քանի որ վերջինս տառապում է խպիպ հիվանդությամբ, որը բանտային պայմաններում հնարավոր չէ բուժել:

Նշենք, որ ՀՀ գերագույն դատարանը 1996թ. նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանությունների դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին: Արսեն Արծրունին արդեն 23  տարի է, ինչ անազատության մեջ է:

Արսեն Արծրունին եւ նրա փաստաբաններն պայքարում են կալանավորի ազատության համար:

Տպել
Ամենաշատ