News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի գերմանական պատվիրակության անդամներից մեկին՝ Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ոստիկանական պահախումբ է կցվել: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը: Ոստիկանները սկսել են թուրք քաղաքական գործչին ուղեկցել նախօրեի առավոտից, երբ նա դուրս է եկել Sofitel հյուրանոցի իր համարից: Welt am Sonntag-ն ընդգծում է, որ ոստիկանությունից այդ տեղեկությունը հաստատել են:

Իրավապահները նման միջացառումն անհրաժեշտ են համարել, երբ թուրքական պատվիրակության անդամները հայտարարել են, որ իրենց հետ նույն տանիքի տակ իբր ահաբեկիչ է ապրում՝ նկատի ունենալով Օզդեմիրին, նշում է պարբերականը:

Օզդեմիրը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության խիստ քննադատությամբ, որը մասնավորապես ուղղված է քրդերի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ