News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ դեռեւս քննարկում չի եղել «Ծառուկյան» խմբակցությունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պագամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դեռեւս քննարկում չի եղել խմբակցությունում այս հարցի շուրջ: Մենք հանդիպել ենք Արմեն Սարգսյանի հետ, լսել ենք իր տեսլականը, մոտեցումները, նա նաեւ պատասխանել է մեր պատգամավորների հարցերին: Դրանից հետո Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Արմեն Սարգսյանի ընտրությունը մարտի 2-ին է, կարծում եմ` դեռ բավականաչափ ժամանակ կա: Մենք պարոն Ծառուկյանի գլխավորությամբ կհավաքվենք եւ մեր որոշումը լրատվամիջոցներին կներկայացնենք»,- ասաց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ առաջիկա 3 օրերի ընթացքում խմբակցության նիստ չի նախատեսվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ առաջադրվել որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու: Ազգային ժողովի 4 կուսակցություններից 3-ի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ելքի» հայտնել են  իրենց դիրքորոշումները Արմեն  Սարգսյանի թեկնածության վերաբերյալ: Նրանցից միայն «Ելքն» է դեմ քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ