News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն դեռեւս չի պատրաստվում Հյուսիսային Կորեային նախազգուշական հարված հասցնել, սակայն շատ բան է կախված նրա առաջնորդ Կիմ Չեն Ընից: Այս մասին Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Ռիշը, փոխանցվում է ՏԱՍՍ-ը:

«Ամեն ինչ մեկ մարդուց է կախված՝ Կիմ Չեն Ընից,- կարծում է նա: - Նրանք, ովքեր կասկածում են մեր նախագահի վճռականությանը, սխալվում են: Հետեւանքներն, իհարկե, դժվար է պատկերացնել»:

«Նախազգուշական հարվածի մասին առայժմ խոսք չկա,- շարունակել է նա: - ԱՄՆ վարչակազմը չի էլ ասել, որ դրան է ձգտում»:

«Էսկալացիայի դեպքում ամեն ինչ կարող է իսկական աղետի վերափոխվել»,- նախազգուշացրել է Ռիշը՝ Չիաստանին կոչ անելով ավելի ակտիվ դեր խաղալ Կորեական թերակղզում հակամարտության կարգավորման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ