News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը փոստային առաքման միջոցով թմրամիջոցի ապօրինի փոխադրման դեպք է հայտնաբերել:

Փետրվարի 8-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վաչությունների ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելով ոստիկանները Երեւանի Տիգրան Մեծի առաջին նրբանցքից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկել վերջերս ԱՄՆ-ից Հայաստան արտաքսված 32-ամյա Սարգիս Գուրոմլյանին եւ Դանիել Մուրադյանին:

Ըստ տեղեկությունների ԱՄՆ-ից փոստայի ծառայության միջոցով Գուրոմլյանի անունով ստացված ծանրոցում ապօիրինի թմրամիջոց կար:

Խուզարկությամբ տեղեկությունը հաստատվեց, «Մերսեդես» մակնիշի մեքենայի պահեստամասի միջից հայտնաբերվեց ծխելու էլեկտրոնային սարք` լցված հաշիշի յուղին նմանվող հեղուկով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություններ:

Մանրամասները տեսանյութում`

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ