News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հարցերով (Brexit) Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆսթադտը BBC- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ իշխանությունները չեն ընդունում ֆինանսական եւ առեւտրային արտոնությունների պահպանման գաղափարը, երբ զուգահեռաբար սահմանափակվում է Միացյալ Թագավորության տարածքում ԵՄ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

«Մեզ համար դա անընդունելի է: Մենք նույնիսկ չենք ուզում խոսել այդ մասին»,- ասել է Վերհոֆսթադտը:

Ըստ քաղաքական գործչի՝ համապատասխան պայմանը պետք է ամրագրվի անցումային շրջանի կանոնները կարգավորող «ճանապարհային քարտեզի» վրա, որը պետք է տեւի Բրիտանիայի՝ ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալու օրից՝ 2019 թվականի մարտի 29-ից, մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը: Ընդ որում, հարցին, թե ինչ կլինի, եթե անցումային ժամանակաշրջանի պայմանները չհաջողվի համաձայնեցնել, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը պարզապես պատասխանեց. «Եթե անցումային ժամանակաշրջան չլինի, ապա Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից հաջորդ տարվա մարտի 29-ին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ