News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ժամանակն անցել է Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը, փոխանցում է DW-ն: «Աշխարհը պետք է մտահոգված լինի Սիրիայում շարունակվող բռնության եւ դիվանագիտության պակասի կապակցությամբ»,- փետրվարի 18-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում  DW-ի տված հարցազրույցում ասել է Քերին:

Համաժողովի բոլոր մասնակիցները խոստովանում են, որ Սիրիայում ռազմական լուծման տարբերակ չկա, «եկել է դիվանագիտության ժամանակը»,- ասել է նա՝ պատասխանելով վերջին հարվածի մասին հարցին, որը ԱՄՆ-ի ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիան հասցրել էր սիրիական առաջնորդ Բաշար Ասադի կողմնակիցներին:

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան փետրվարի 7-ին հարված էր հասցրել իրենց դաշնակից «Սիրիական ժողովրդավարական ուժերի» դիրքեր մուտք գործած զորքերին: Արդյունքում 5 մարդ էր զոհվել, որոնց ՌԴ ԱԳՆ-ն ենթադրաբար «Ռուսաստանի քաղաքացիներ» է անվանել: ԱՄՆ լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը ռուսական վարձկանների մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ