News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվանի 21-ին  կհարցաքննվի Կիեւի դատարանի կողմից որպես վկա երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանության գործով: Այս մասին կիրակի օրը հայտնել է դատախազ Ռուսլան Կրավչենկոն, փոխանցում է «ՈՒՆՆ»-ն:

Պորոշենկոն կներկայանա դատարան որպես վկա Յանուկովիչի նկատմամբ պատերազմի վարմանը խթանման, տարածքային ամբողջականության ու Ուկրաինայի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության համար մեղադրանքի գործով: Ըստ Կրավչենկոյի՝ Պորոշենկոյի հարցաքննությամբ դատախազության կողմից վկաների հարցաքննությունը կավարտվի:

Այսօր ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2013-14 թվականների ձմռանը «Մայդանում» տեղի ունեցած գնդակահարությունների գործով դատավարությանը: Միեւնույն ժամանակ, նա նշել էր, որ բավարարված չէ քրեական գործի հետաքննության տեմպով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ