News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում McDonald's արագ սննդի ցանցը Signature բուրգերների հայտնվելուց հետո մեղադրվել է անպատասխանատվության համար: Դրանք իրենց կալորիականությամբ առաջ են անցել այլ սենդվիչներից եւ ավելի շատ ճարպեր են պարունակում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Mirror-ը: Դասական բուրգերը 698 կիլոկալորիա է պարունակում, կծուն` 635, խորովածը` 732: Համեմատության համար` հայտնի Big Mac-ի էներգետիկ արժեքն ընդամենը 508 կիլոկալարիա է: Բացի այդ, նոր BBQ շարքի համբուրգերը 44 գրամ յուղ է պարունակում՝ գրեթե 2 անգամ ավել, քան Big Mac-ը (25 գրամ):

McDonald's-ը բուրգերների Signature շարքը ներկայացրել է 2017 թվականի ամռանը, ապա վերադարձրել է այս բուրգերները ռեգբիի «Վեց ազգերի գավաթ» մրցումներին, որոնք այս տարի անցկացվում են փետրվարի 3-ից մինչեւ մարտի 17-ը: Ընկերությունը մրցումների հովանավորն է: Փորձագետները քննադատության են ենթարկել McDonald-ին՝ սպորտը բուրգերների հետ կապելու համար: Նրանք ընդգծել են, որ չափահաս մարդու հիմնական կերակուրը պետք է պարունակի 600 կալորիայից ոչ ավել: Ընկերությունն իր հերթին հիշեցրել է, որ միշտ թափանցիկ տեղեկատվություն է ներկայացնում բաղադրիչների մասին եւ ոչինչ չի թաքցնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ