News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը խորապես ցնցված է Կիզլյարի ուղղափառ եկեղեցու ծխականների սպանությամբ եւ կատարվածը Կովկասում տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության դեմ ուղղված սադրանք է համարում: Այս մասին կիրակի օրը հայտնել է Եկեղեցու առաջնորդի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ռուսական եկեղեցու առաջնորդը Մեծ պահքի նախօրին իրականացված այս հրեշավոր հանցանքը որպես սադրանք է գնահատում, որն ուղղված է հարյուրամյակներ շարունակ Կովկասում համերաշխության մեջ ապրած ուղղափառների եւ մահմեդականների միջեւ առճակատման առաջացմանը: Ռուս եկեղեցին խորն անհանգստություն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ եւ պնդում է, որպեսզի այս հանցագործությունը հետաքննվի առավել մանրամասն կերպով»,- ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ