News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննիչները պարզում են Լիպեցկի շրջանի Չերյոմուշկի գյուղում դեռահաս աղջկա եւ նրա մոր սպանության հանգամանքները: Դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փետրվարի 17-ի գիշերը Լիպեցկի շրջանի Չերյոմուշկի գյուղում ընտանիքի հայրն իր 47-ամյա կնոջը եւ 14-ամյա դստերը կտրող-ծակողգ գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, ինչի հետեւանքով մայրն ու դուստրը մահացել են:

Նրանց մարմիններն առավոտյան հայտնաբերել են հարեւանները, որոնք եկել էին տան բակում ոչ ադեկվատ վիճակում գտվող ընտանիքի հոր բղավոցներից հետո: Վերջինս թունավորման նշաններով հիվանդանոց էր տեղափոխվել: Հայտնի էր, որ տղամարդը տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Այժմ քննչական գործողություններ ենիրականացվում սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ