News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նույնասեռականների հետ աշխատելու քահանայական փորձը ցույց է տալիս, որ եկեղեցին օգնում է նրանց վերադառնալ ավանդական կողմնորոշմանը, ասել է Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ Վոլոկոլամսկի Իլարիոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նույնասեռականների հետ աշխատելու քահանայական փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում մարդը կարող է ամբողջությամբ ազատվել կամ այնպես կառուցել իր կյանքը, որպեսզի դա չխանգարի իրեն լիարժեք ընտանիքի մարդ լինել»,- ասել է միտրոպոլիտ Իլարիոնը:

Պատասխանելով  նրանց, ովքեր խոսում են Եկեղեցու այս դիրքորոշման հակագիտականության մասին՝ արքեպիսկոպոսը հիշեցրել է գիտնականների ուսումնասիրությունների մասին, որոնք ցույց են տալիս, որ սեռական կողմնորոշումը բնածին չէ, այլ ձեւավորվում է մանկության եւ պատանեկության ընթացքում տարբեր գործոնների ազդեցության տակ:

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը (ՌՈՒԵ) նաեւ կտրականապես դեմ է արտահայտվել տրանսգենդերների կողմից երեխաների որդեգրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ